Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանի տարբեր քարտֆոններից' մարտի 19-ին և 20-ին Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ոստիկանության 1-02 ծառայությունում կեղծ հաղորդումներ էր ստացվել։

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքներով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ինչի վերաբերյալ նյութերն ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։

 

 

«Պարզվել է, որ անձնական խնդիրները լուծելու նպատակով մարտի 19-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը: Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ երկրորդ կուրսի մի ուսանող, ունենալով ցածր առաջադիմություն, գտնվել է համալսարանում ուսումնառությունի ց ազատվելու շեմին։

 

Տեղեկանալով, որ հայրը ցանկանում է այցելել համալսարան և հետաքրքրվել իր առաջադիմությամբ՝ ուսանողը հոր այցը ԵՊՀ խափանելու համար մարտի 19-ին զանգահարել է ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել սուտ տեղեկություն։ Նույն նպատակով՝ հոր այցը մարտի 20-ին ևս խափանելու համար, ուսանողը մարտի 20-ին դրդել իր ծանոթուհուն զանգահարել ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ։ Վերջինս երկու անգամ՝ օրվա տարբեր ժամերին, զանգահարել է ոստիկանություն և Երևանի պետական համալսարանում նախապատ րաստվող ահաբեկչության մասին տվել կեղծ հաղորդում»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

 

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։