Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերի, ինչպես նաև ոստիկանության կինոլոգիական ծառայության կատարած որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ՏԿԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 19-ին' ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը' սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, որոնք տարհանել էին 2200 աշխատակցի և ուսանողի:
Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության կինոլոգիական ծառայությունը: