ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է նախագահի հիվանդության մասին արտասահմանյան ԶԼՄ-ների հերթական հրապարակումները' նշելով, որ Պուտինը աշխատում է նույնիսկ հիվանդ ժամանակ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Այսպես Պեսկովը մեկնաբանել է The Times բրիտանական պարբերականի հրապարակումը, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին լուրերը ճշմարտացի են համարվում:

 

«Իսկ ինչ վերաբերում է այդ նյութերին, այսպես կպատասխանեմ' «Թայմս» պարբերականին, իհա՛րկե, ավելի լավ է հայտնի»,-ժպտալով հայտարարել է Պեսկովը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ The Times պարբերականի աղբյուրները պատմել էին ՌԴ նախագահի հիվանդության մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ հենց նախագահի հիվանդությամբ էր պայմանավորված նրա «կարճատև անհետացումը» մարտի սկզբին: