ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ալյասկա նահանգի տարածքը վերածել արգելոցի: Այս մասին հայտնել է BBC-ն:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղղված նամակում Օբաման նշել է, որ իր նախաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի պահպանել այդ նահանգի բացառիկ բնությունը:
Ալյասկայում են գտնվում վտանգված մի շարք կենդանիներ ու բույսեր:
Եթե Կոնգրեսը համաձայնի այս նահանգն արգելոցի վերածել, ապա բնական հանածոներով հարուստ Ալյասկայում արդյունահանման բոլոր աշխատանքները կդադարեցվեն: