Թուրքիայի ավիաուղիների Ստամբուլ-Իզմիր չվերթն իրագործող A-330 ինքնաթիռը երեկ գիշեր, Ստամբուլից օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո բախվել է թռչունների խիտ երամի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, արդյունքում 250 ուղեւորներ տեղափոխող ինքնաթիռի շարժիչում վնասվածք է առաջացել:
Տեխնիկական անսարքություն առաջանալու պատճառով օդաչուն հետ վերադառնալու որոշում է ընդունել: Կարճ ժամանակ հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: