Տեխասյան Լաբոկ քաղաքում մեկշարժիչանի ինքնաթիռը բախվել է հեռուստաաշտարակին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ABC News-ին:

 

Միջադեպը տեղի է ունեցել, երբ իքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել Փրեսթոնի օդանավակայանում:

 

250 մետր բարձրություն ունեցող աշտարակի մեծ մասը փլուզվել է:

 

Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ: Նրա մարմինը հայտնաբերվել է օդանավի բեկորների մեջ: Հեռուստաստուդիայի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, սակայն շենքը տարհանվել է: Հեռուստաաշտարակը լրջորեն վնասվել է: