ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տեղի անչափահաս բնակիչը փորձել է առևանգել մասնավոր ինքնաթիռ: Այդ մասին հայտնում է Fox 16-ը:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 7:30-ին Ֆրեզնո Յոսեմիտի օդանավակայանում: Ըստ ոստիկանության տարածած տեղեկությունների՝ դեռահասը անցել է օդանավակայանի ցանկապատի վրայով, նստել King Air 200 օդանավը և գործարկել շարժիչներից մեկը:
«Այնուհետև ինքնաթիռը սկսել է շարժվել և բախվել է օդանավակայանի շենքին և ցանկապատին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ժամանելով դեպքի վայր՝ իրավապահները ինքնաթիռում ղեկի մոտ հայտնաբերել են 17-ամյա մի աղջկա:
Օդանավը առևանգելու փորձ կատարելու համար աղջիկը ձերբակալվել է, նրա արարքի դրդապատճառները մնում են անհայտ: