Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի և Առինջի գյուղի կամարի մոտ բախվել են Առինջ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտավազդ Բարսեղյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 03 ՏՍ 585 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 52-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Opel մակնիշի Լ 6080 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր 6-ամյա Է. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Opel-ի վարորդն ու ուղևորը հայր ու աղջիկ են։