Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին օգնել են քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել են թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթից հետո վարորդը փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն ՃՈ աշխատակիցները, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել են կանխել նրա փախուստը:
Քիչ առաջ հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաներից մեկը մահացել է, մնացած 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են:
Մանրամասները` այստեղ: