Երեկ՝ ուշ երեկոյան, կամրջից նետված 14-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
«Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան բժիշկները հետազոտում են: Այս պահին այլ մանրամասներ ասել չեմ կարող»,-նշեց Դերձյանը:
Հիշեցնենք, որ աղջիկը, ցանկանալով ինքնասպան լինել, երեկ՝ ուշ երեկոյան, նետվել էր «Կարմիր» կոչվող կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Տուժածը հոսպիտալացվել է նախ Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։