Արմավիրի մարզի «Կարմիր» կոչվող կամրջից նետված 20-ամյա Ք. Ի.-ն մատուցողուհի է եղել: NEWS.am-ին այս մասին պատմել են աղջկա հարևանները, ովքեր հայտնել են, որ Ք. Ի.-ի հայրն ու մայրը հարբեցողներ են եղել, ինչը աղջիկը շատ ծանր է տարել, և չեն բացառել այն, որ ինքնասպանության պատճառը դա է եղել:

 

Հարեւաններն անգամ նկատել են, որ այդ օրը Ք. Ի-ին  աշխատանքից դուրս գալիս պայուսակը չի վերցրել, իսկ  առավոտյան նրան հայտնաբերել են կամրջի տակ: Աղջիկն ամուսնացած չի եղել, սակայն զինվորական ընկեր է ունեցել: Լրատվամիջոցը ոստիկանությունից տեղեկացել է,  որ դատաբժշկական փորձաքննությամբ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:

 

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարությունն ու դատաբժիշկ փորձագետները պարզել են, որ հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով կամրջից: