Գալիք սերնդի զարգացմանն ուղղված ներդրումները հանդիսանում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) գերակա ուղղություններից: Այս մասին ապրիլի 4-ին ՀԲԸՄ Երևանում տեղի ունեղած 88-րդ ընդհանուր ժողովում նշեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հարյուր հիսունից ավելի պատվիրակներ մասնակցեցին ՀԲԸՄ հերթական ժողովին, որի շրջանակներում ապրիլի 1-3-ը տեղի ունեցան երեք հանրային քննարկումներէ «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» և «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում» թեմաներով:

 

«Ուրախ եմ, որ ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովը տեղի է ունենում հայրենիքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, որը յուրօրինակ հանգրվան է սփյուռքի ձևավորման 100-րդ ամյակին: Հուսով եմ, որ այս օրերին ծնվեցին շատ ծրագրերի գաղափարներ, որոնք մարմնավորում կունենան ձեր աշխատանքի գլխավոր ուղղություններում», - ժողովի ընթացքում ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

#AGBUTalks խորագիրը կրող քննարկումների ընթացքում ելույթ ունեցան բիզնեսի, արվեստի և կրթության ոլորտում խոշոր ձեռքբերումների հասած ականավոր սփյուռքահայ փորձագետներ և բարերարներ, ինչպես նաև Հայաստանից պետական պաշտոնյաներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

 

ՀԲԸՄ-ն սփյուռքի հնագույն, համաժողովրդական համահայկական կազմակերպությունն է, որը կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: