Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանը ինքնաբացարկ է հայտնել գործը վարող քննիչի նկատմամբ:

 

 

Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ պարզվել է, որ սպանության ժամանակ կասկածյալը գտնվել է հոգեկան խիստ հուզված վիճակում՝ Արման Կատունյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոխվել է՝ դառնալով ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Այս որոշումները դժգոհություն են առաջացրել տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանի մոտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին տուժողի իրավահաջորդի փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Թամարա Յայլոյանը:

 

 

2014 թվականի հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի քանդված գոմերի մոտ կատարված այս սպանության մեջ կասկածվում է ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի արդեն նախկին պետ« 37-ամյա Արման Կատունյանը: Ձեռքբերված ապացույցների համաձայն՝ Հարություն Գրիգորյանը և Արման Կատունյանի կինը 3-4 տարի սիրային կապ են ունեցել, ինչի կասկածանքով էլ Արման Կատունյանը սպանել է Հարություն Գրիգորյանին:

 

 

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն անդրադարձավ Արման Կատունյանի մեղադրանքը վերաորակավորելու փաստին՝ նշելով, որ սկզբում մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանություն կատարելու ու ապօրինի զենք պահելու համար« սակայն այս մեղադրանքը, փորձաքննությունից հետո վերաորակավորվել է որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության, որն էլ հիմք է հանդիսացել նաև խափանման միջոցի փոփոխման համար, և Արման Կատունյանն ազատ են արձակել՝ երկրից չհեռանալու պայմանով:

 

 

«Նախաքննության հենց սկզբնական փուլից ես հանդիսացել եմ տուժողի իրավահաջորդը՝ Նելլի Օհանյանի ներկայացուցիչը« և սկզբնական փուլում գործի քննությունը կարծես թե իրականացվում էր օբյեկտիվ և բազմակողմանի: Սակայն հետագայում« երբ փորձագետի եզրակացությունները ստացվեցին« տեղի ունեցավ անսպասելին: Նախաքննական մարմինը« ստանալով դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը« համարեց այն բավարար չափով հիմնավորված: Փորձագետները եկել էին այն հետևության« որ Արման Կատունյանի մոտ առկա է աֆեկտ« նրա գործողությունները որակեցին որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն և, միաժամանակ, փոխեցին նաև նրա խափանման միջոցը՝ ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին»«- նշեց Լիպարիտ Սիմոնյանը:

 

 

Տուժող կողմը ցանկություն է հայտնել մանրամասն ծանոթանալու այդ եզրակացությանը« վարույթն իրականացնող մարմինը սկսել է արգելքներ ստեղծել՝ չտրամադրելով դրա պատճենը: «Եթե նախաքննական մարմինը համոզված լիներ այդ փորձագետի եզրակացության օբյեկտիվության մեջ« ապա նրան որևիցե բան չէր խանգարի դա տրամադրել նաև տուժող կողմին: Երբ միջնորդությունները սկսեցին ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին« նրանք անմիջապես փորձեցին տեղեկացնել մեզ նախաքննության ավարտի մասին»«- նկատեց Լիպարիտ Սիմոնյանը:

 

 

Հարություն Գրիգորյանի այրին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին« սակայն դեռ պատասխան չի ստացվել: «Անձը գնում է հանդիպման Հարություն Գրիգորյանի հետ իր մոտ պահված ապօրինի զենքով: Արդեն այդ մարդը գնում է հարց պարզելու և ապօրինի զենքով գնալու նպատակը կարող էր մի բան լինել՝ հետևապես, աֆեկտի հարցը կարծես թե այստեղից դուրս է գալիս: Հաջորդիվ փորձագետը նշում է այն հանգամանքը« որ սովորաբար, դեպքից հետո նրա մոտ պետք է լինի աֆեկտի փուլերից վերջինը՝ ուժասպառումը:

 

 

Բայց դեպքից հետո տուժողը թաքցր ել է ապօրինի զենքը և կարողացել է հատել Հայաստանի սահմանը Բավրայի անցակետից: Դա տեղի է ունեցել առնվազն մեկ ժամվա ընթացքում: Բավական մեծ տարածություն է« և մեքենան ինքը պիտի վարեր. ուժասպառությունը նրան այդ հնարավորությունը չէր տա «« - հայտարարեց Լիպարիտ Սիմոնյանը՝ կրկին անգամ պնդելով, որ անհրաժեշտ է համարում կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը:

 

 

Արմենուհի Մխոյան