Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է լիազորագիր' տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար:

 

«Արմենպրես»-ը ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկացավ, որ փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի եւ Եգոր Ադամյանի շահերը: