Ֆրանսիայի իշխանությունները հաղորդել են Ալպերում Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինների որոնումների ավարտման մասին, օդանավում եղել է 150 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ֆրանսիացի փորձագետներին հաջողվել է Airbus A320-ի կործանման վայրում հյատնաբերել ԴՆԹ-ի 150 տարբեր նմուշներ:

 

Մասնագետները շարունակում են ավիաաղետի զոհերի մնացորդների նույնականացումը ԴՆԹ-անալիզի օգնությամբ: Ենթադրվում է, որ դրա համար կպահանջվի մի քանի շաբաթ:

 

Ինքնաթիռի «սեւ արկղերի» վերծանման տվյալների համաձայն՝ երկրորդ օդաչուն, հավանաբար, կանխամտածված է կործանել ինքնաթիռը՝ փակվելով օդաչուների խցիկում: Օդանավի ինքնագրիչի տվյալները ցույց են տալիս, որ նա մի քանի անգամ արագացրել է ինքնաթիռի իջեցումը ընդհուպ մինչեւ այն պահը, երբ օդանավը բախվել է լեռանը: