Պետերբուրգում և Լենինգրադի մարզում սկսվում են փոխհատուցումների վճարումները Շարմ Էշ Շեյխ-Պետերբուրգ չվերթի ավիաաղետի հետևանքով զոհվածների հարազատներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Թե՛ Պետերբուրգում և թե՛ Լենինգրադի մարզում փոխհատուցման գումարը կկազմի 1 միլիոն ռուբլի յուրաքանչյուր զոհվածի համար: Ընդ որում հյուսիսային մայրաքաղաքի իշխանությունները որոշել են փողը վճարել բոլոր զոհվածների ընտանիքներին՝ անկախ բնակվելու տարածաշրջանից:

 

Վճարումների դիմումների ընդունումը կշարունակի «Ինգոսստրախ» ընկերությունը, որն ապահովագրել է «Կոգալիմավիա» ավիաընկերության պատասխանատվությունը: Հարազատներն իրավունք ունեն հուսալու 2,15 միլիոն ռուբլու չափով ապահովագրական վճարումներ: Ըստ որում, անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի կյանքն ապահովագրված է սոսկ 100 հազար ռուբլով «Ալյանս» ապահովագրական ընկերությունում: