Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի սկզբում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավակցեց երեկ երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի արդյունքում երկու քաղաքացու զոհվելու կապակցությամբ:

 

«Մեր բոլորի անունից ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին, առողջություն մաղթում և շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- ասաց Շարմազանովը:

 

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ինքը խոսել է ԱՆ Արմեն Մուրադյանի հետ, ով տեղեկացրել է, որ բոլոր վիրավորների մոտ նկատվել է դրական դինամիկա:

 

«Մենք կապի մեջ ենք նաև ուժային կառույցների հետ: Համապատասխան աշխատանքները տարվում են, և եթե անհրաժեշտություն լինի, պարբերաբար ձեզ կարող ենք ինֆորմացիա հաղորդել»,- ասաց Շարմազանովը: