Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել 11.69 մլն գրիվնա հատկացնել այն քաղաքացիների ընտանիքներին, որոնք զոհվել են «Եվրամայդանի» ցույցերի ընթացքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել 11.69 մլն գրիվնա հատկացնել այն քաղաքացիների ընտանիքներին, որոնք զոհվել են 2013 թվականի նոյեմբերի 21-ից 2014 թվականի փետրվարի 21-ը' «Եվրամայդանի» ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Սոցիալական քաղաքականության նախարարությանը հանձնարարել է հատկացնել համապատասխան գումարը: Բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում նոյեմբեր-փետրվար ամիսներին զոհվել է ավելի քան 100 մարդ: