Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն է սկսել Գերագույն հոգևոր խորհուրդը: Նոյեմբերի 4-ի նիստի սկզբում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, աղոթք է բարձրացվել առ Աստված ՌԴ Տուլայի շրջանում' «Դոն» մայրուղու վրա, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները վշտակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Ժողովականները նաև շուտափույթ ապաքինում են մաղթել բոլոր վիրավորներին: