Ամբողջ գիշեր Մայր Աթոռում, հայաստանյան թեմերի եկեղեցիներում կատարվելու է աղոթք՝ Արցախի ժողովրդի եւ հայոց բանակի համար։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ ժամը 22։00֊ից սկսյալ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջ գիշեր եւ հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիներում փոխեփոխ կատարվելու է աղոթք եւ սաղմոսերգություն Արցախի ժողովրդի եւ հայոց բանակի համար»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։