Աֆղանստանում գործող «Թալիբան» խմբավորումն անսպասելիորեն հրապարակել է իր առաջնորդի՝ Մոլլա Օմարի կենսագրությունը, որին ոչ ոք չի տեսել 2001 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի ներխուժման սկսվելուց ի վեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Վերլուծաբաններից ոմանց կարծիքով՝ կենսագրության հրապարակումը կարող է պայմանավորված լինել Աֆղանստանում «Իսլամական պետություն» խմբավորման աճող ազդեցությանը դիմակայելու փորձով:

 

ԱՄՆ-ը 10 մլն դոլարի չափով դրամական պարգեւատրում է առաջարկում այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի բռնելու Օմարին:

 

Նա «Թալիբանի» ղեկավար է ընտրվել 19 տարի առաջ: Փուշտու լեզվով եւ անգլերենով հրապարակված կենսագրության մեջ Օմարը ներկայացված է խարիզմատիկ բնավորությամբ եւ հումորի հատուկ զգացումով: