Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի կանանց առաջնությունն ավարտված է: Նոր չեմպիոնն ուկրաինուհի 22-ամյա Մարիա Մուզիչուկն է:
Եզրափակչում շախմատիստուհին պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալիա Պոգոնինային՝ 2,5-1,5 հաշվով:
Մուզիչուկը երկրորդ ուկրաինուհին է, ով կարողացել է դառնալ աշխարհի չեմպիոն: 2012թ. Աշխարհի չեմպիոնի կոչումն էր նվաճել Աննա Ուշենինան: