Էստոնիայի բանակի ստորաբաժանումները սկսել են մարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Էստոնիայի զինված ուժերի 1-ին հետևակային բրիգադի հրետանային գումարտակի հրամանատար, գնդապետ Կաարել Մաէսալուն:
Նրա խոսքերով' մանևրները բաժանված են երկու փուլի. «Մինչև ապրիլի 9-ը կանցկացվեն մարտավարական զորավարժություններ, այնուհետև' հրաձգություն», - ասել է հրետանային գումարտակի հրամանատարը: