Թուրքիայի մաքսային և առևտրային հարցերով նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված բոլոր անցակետեր «գաղտնի» պիտակավորմամբ որոշում է ուղարկել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Սոլ» լրատվականը, փաստաթուղթը կրում է «Հայկական նախագիծ 2015» (Armenian Project 2015) խորագիրը:

 

Փաստաթղթում նշվում է, որ ապրիլի 22-26-ը Ստամբուլում տարբեր քաղաքացիական կազմակերպություններ նախատեսում են իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք «1915 թվականի դեպքերը ներկայացնելու են հայկական տեսանկյունից»: «Այս առնչությամբ վերոնշյալ ժամանակահատվածում բոլոր սահմանային անցակետերում և գլխավորապես Ստամբուլի Աթաթուրքի և Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայաններում անհարժեշտություն է առաջացել բռնության դեպքերի դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրված է Թուրքիայի մաքսային վարչության ղեկավար Մեհմեթ Հաթիփօղլուի կողմից: