ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասված է.

 

«Սիրելի մայրեր, ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին եւ որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց:

 

Մայրերի ճակատագրերը մշտապես կապված են հայրենիքի պատմության հետ: Դարերի ընթացքում նրանք ամուսիններին մղել են սխրանքների, երեխաներին դաստիարակել հայրենասիրության ոգով, անհրաժեշտության դեպքում իրենք մարտնչել որպես զինվոր: Սակայն մոր ամենամեծ առաքելությունն ու առավելությունը ընտանեկան այն ջերմ միջավայրի ստեղծումն ու պահպանությունն է, որ ամբողջ կյանքում ուղեկցում է մեզ եւ փոխանցվում մեր երեխաներին:

 

Այս տոնը հարգանք է մեր հոգեւոր ու բարոյական արժեքների հանդեպ, որոնք անխզելիորեն կապված են մոր կերպարի ու էության հետ, որովհետեւ սիրել մորը, նշանակում է սիրել ընտանիքը, հայրենի հողը, ժողովրդին, պաշտպանել հայրենիքը եւ արժեւորել ապագան:

 

Մաղթում եմ ձեզ, սիրելի մայրեր, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն: Թող ձեր ընտանիքներում միշտ խաղաղություն, համերաշխություն եւ լավատեսական տրամադրություն լինի»: