Ազգային ժողովում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին։

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ թեև աշխատանքային ժամը չի ավարտվել, բայց ԱԺ-ում աշխատող կանանց և աղջիկներին ուղարկել են տուն։

 

Հիշեցնենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնից լրագրողների հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հիվանդանոցից դուրս գալուն պես հասնել իր աշխատավայր՝ Ազգային ժողով՝ կոչ անելով ոստիկաններին՝ թույլ տալ իր հետ Ազգային ժողով մտցնել ցուցարար քաղաքացիներին։