Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր էջում գրում է.
«Ազգային ժողովում աշխատակազմի ղեկավարի հրամանով իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով 2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 ինֆրակարմիր ընդունիչներ, այլ տեխնիկական միջոցներ և գույք:
Գույքագրումն իրականացվել է մարտ ամսին, բայց չգիտես ինչու քրեական գործը հարցվում է նոր։Միթե սա իշխանության՝ Հրայր Թովմասյանի հետևից ընկնելու և նրա վրա գործ կարելու հերթական ախմախ փորձը չէ՞
Հասկանալի է, որ Ամուլսարն ու Ստամբուլյան կոնվենցիան իշխանության կոկորդին են և մեծ է հանրային ընդվզման հավանականությունը։
Օգոստոսի 29-ին ՍԴ-ում մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Մեր հանճարեղ իշխանությունը փաստորեն փորձում է մի կողմից շեղել հանրության ուշադրությունը իբրև հերթական «թալանչուն» հայտնաբերելով, իսկ մյուս կողմից փորձում է ՍԴ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանին քաղաքական ճնշման ենթարկել»։