Փորձագետները կարծում են, որ ապագայում մարդկությանը սպասվում են վտանգավոր հիվանդությունների նոր համաճարակներ: Մարդկությանն ապագայում մասշտաբային համաճարակներ են սպասվում' Էբոլա տենդի նման, հայտնում է Informing-ը:
Այսպիսի կարծիք է հայտնում Դևիդ Նաբարրոն՝ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում համաշխարհային առաջատար մասնագետներից մեկը: Բրիտանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում գիտնականը բացատրել է, որ Էբոլան վերջին վարակը չէ, որին ապագայում կբախվեն Երկրի բնակիչները: Բանն այն է, որ Էբոլան, ինչպեսև SARS ոչ տիպական պնևմանիան և դրա ամենամոտ հարազատ MERS-ը (մերձավորարևելյան շնչառական համախտանիշ), նեղ մարդկային հիվանդություններ չեն: Դրանցով կարող են վարակվել ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները:
Կենդանիների հետ մարդկանց շփումը, որն անխուսափելի է, հանգեցնում է կենդանիների աշխարհից մարդկանց աշխարհ հիվանդությունների տարածման: Ըստ մասնագետի՝ Էբոլա տենդի առաջին դեպքը եղել է հենց հարուցիչներ կրող կենդանիների հետ մարդու շփման հետևանքով: Մասնավորապես, սատկած դիկոբազի կամ չղջիկի հետ գվինեացի տղայի շփման հետևանքով:
Միաժամանակ, Նաբարոն վստահ է, որ կլիմայի փոփոխությունը ևս դեր է ունեցել մարդկանց շրջանում կենդանիների հիվանդությունների տարածման գործում: Օրինակ՝ մոծակների շատ տեսակների՝ այնպիսի վտանգավոր հիվանդությունների հարուցիչների կրողների, ինչպիսիք են՝ մալարիան, արևադարձային տենդը, դեղին տենդը և այլն, բնական միջավայրը աստիճանաբար շարժվում է դեպի հյուսիս' կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում: