Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է թռչնագրիպի վտանգի և դրա մուտացիաների մասին։
Բժշկի խոսքով՝ այսօր բոլորին հիմնականում մտահոգում է COVID-19 համաճարակը, ինչի պատճառով էլ ավելի շատ վտանգավոր հիվանդություններ հետին պլան են մղվել։ Նա նշել է, որ հիվանդությունների մեծ մասը, այդ թվում՝ թռչնագրիպը, ամբողջ աշխարհում տարածվում է Չինաստանից, սակայն վիրուսը կրող կենդանիներին վերահսկելը գրեթե անհնար է։
«Ես վստահ չեմ, որ եթե թռչնագրիպի նոր մուտացիա առաջանա, մենք արագ կարձագանքենք, կամ կկարողանանք դիմակներով պաշտպանվել: Այդ ժամանակ մենք կարող ենք մեծ խնդրի առաջ կանգնել, բայց ես վստահ չեմ, որ Covid-ը մեզ ինչ-որ բան է սովորեցրել», - ասել է բժիշկը։
Նա հավելել է, որ այս հիվանդությունից մահացության մակարդակը շատ բարձր է։ Երեխաների մոտ այն հասնում է 53 տոկոսի։