ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալվել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի «Мнение» հաղորդմանը:

 

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել հայ-ռուսական հարաբերություններին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը, Հայաստան-ԵՏՄ և Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններին, ինչպես նաև Ղարաբաղյան հարցին:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե Ադրբեջանը դիմի սադրանքների, ապա Հայաստանը չի վախենում պատերազմից, թեև պատերազմում զոհեր չունենալն անխուսափելի է:

 

«Սկսած անցած տարվա օգոստոսից՝ մենք հետևել ենք իրավիճակի սրմանը և այդ հարցող ղբաղվող պաշտոնյաների շրջանում կասկած չկա, որ էսկալացիայի պատճառն Ադրբեջանն է: Ի դեպ, Ադրբեջանի ղեկավարությունը դա չի թաքցնում՝ հայտարարելով, որ, այո, լարվածությւոնը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հանձնել Լեռնային Ղարաբաղին պատկանող տարածքները: Բայց Լեռնային Ղարաբաղի բանակը ստիպված էր ստեղծել անվտանգության զոնա, որպեսզի կարողանա կանխել ամենօրյա կրակները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում.