Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը քաոս Է կանխագուշակում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվե Է խոստանում ներկայիս վարչապետ Դեւիդ Քեմերոնը համընդհանուր ընտրություններում հաղթելու դեպքում, որոնք երկրում տեղի են ունենալու ուղիղ մեկ ամիս հետո:

 

«Մտածում եմ, թե ինչ քաոս կսկսվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր, Էլ չասած իրական դուրս գալու դեպքում»,-ապրիլի 7-ին հայտարարել Է Բլերը՝ Քեմերոնին քննադատության ենթարկելով այդ պլանների կապակցությամբ:

 

Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ կհայտնվեն աշխատատեղերը, կհետաձգվեն կամ չեղյալ կհայտարարվեն ներդրումային որոշումները, իսկ բրիտանական տնտեսությունը կհայտնվի դժվար կանխատեսելիության իրավիճակում:

 

Պահպանողականների կարծիքով՝ նախընտրական արշավին Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Թոնի Բլերի միջամտությունը վկայում Է լեյբորիստների ներկայիս առաջնորդ Էդ Միլիբանդի դիրքերի թուլության մասին:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ-ին անդամակցությունը պահպանելը կամ չպահպանելը այն կարեւոր հարցերից մեկն Է, որոնք ազդում են մայիսի 7-ին կայանալիք ընդհանուր ընտրությունների վրա: Պահպանողականների առաջնորդ Դեւիդ Քեմերոնը խոստացել Է հանրաքվեն անցկացնել 2017 թվականին: Նա ինքն այն կարծիքին Է, որ Մեծ Բրիտանիան ավելի լավ Է մնա ԵՄ-ի կազմում, բայց դրա բարեփոխման պայմանով: Լեյբորիստները հանդես են գալիս ԵՄ-ից դուրս գալու դեմ, իսկ Անկախության կուսակցությունը կողմ Է ԵՄ-ն լքելուն: