Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ ապրիլի 8-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարել Է, թե ոչ ոք չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունն անցնի թեժ փուլ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍ-ին: «Նույնիսկ չենք Էլ մտածում, որ հակամարտությունը կանցնի թեժ փուլ,-ասել Է Լավրովը:-Համոզված եմ, որ, չնայած ճարտասանությանը, դա շահագրգիռ կողմերից ոչ մեկը չի ցանկանում»:

 

 

«Բոլոր գործողությունները նպատակամղված են այն բանին, որ արագորեն փոխընդունելի լուծում գտնվի»,-ընդգծել Է նա:

 

 

Ռուսաստանը կշարունակի Հայաստանի եւ Ադրբեջանի համար փոխընդունելի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերը, նշել Է ՌԴ ԱԳ նախարարը:

 

 

«Մենք կարծիքներ փոխանակեցինք Անդրկովկասի իրադրության շուրջ, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Ռուսաստանն այսուհետեւ Էլ ակտիվորեն կնպաստի բոլոր կողմերի համար ընդունելի հիման վրա այդ հիմնախնդրի կարգավորման համար պայմանների ստեղծմանը»,-ասել Է Սերգեյ Լավրովը: