Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի' Հարավային Կովկասին նվիրված սեմինարի ժամանակ հայտարարել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին:
«ՆԱՏՕ-ն կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Պետք է իմանալ, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է: Այս հակամարտությունը պետք է լուծել փոխզիջումների միջոցով»,- նշել է Հյու Բեյլին: Նա ընդգծել է, որ թեպետ ՆԱՏՕ-ն մասնակցություն չունի հակամարտության կարգավորման գործընթացին, այդուհանդերձ, կառույցն իր ջանքերը չի խնայի հակամարտող կողմերի միջև փոխհամաձայնություն հաստատելու համար: «Մենք կարևոր ենք համարում կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելը»,- ասել է Բեյլին: