ՆԱՏՕ-ն Կիևին դրդում է հակամարտության ռազմական լուծմանը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

 

Ռուսաստանի ԱԳ նախարարը համարում է, որ Ուկրաինայում հետագա իրավիճակի սրացման կանխարգելման համար շատ կարևոր է, որպեսզի «արտաքին ուժերը զսպվածություն ցուցաբերեն»: «Նույնը չի վերաբերում արևմտյան գործընկերներից որոշ մասի գործողություններին: Նրանք այս երկրի բարդ ներքին սոցիալ-քաղաքական գործընթացների լուրջ վերլուծության փոխարեն, նախընտրում են ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա»,- հայտարարել է Լավրովը:

 

Լավրովը ուշադրության է հրավիրել ՆԱՏՕ-ի ավերիչ դերն Ուկրաինայի ողջ ներքաղաքական ճգնաժամի ընթացքում:

 

«Մասնավորապես, դաշինքն սկսել է զարգացնել Ուկրաինայի ռազմական կառույցը՝ օգտագործելով այն խաղաղ քաղաքացիների դեմ: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը աջակցում է անդամ պետությունների՝ Ուկրաինա ռազմական տեխնիկա մատակարարելու մտադրությունը, որոնք կարող են օգտագործվել ուկրաինական իշխանությունների կողմից ներքին հալածանքների նպատակով: Այսպիսով՝ Կիևին, փաստորեն, դրդում են հակամարտության ռազմական լուծմանը»,- հայտնել է նախարարը:

 

«Մեծ Բրիտանիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի էությունն Ուկրաինայի իրավիճակի շուրջ, զուգորդված Կիևի հետ համատեղ զորավարժությունների իրականացման ծրագրերին այդ երկրի տարածքում մինչև տարեվերջ, ակնհայտորեն չի նպաստում խաղաղ գործընթացը, այլ միայն սրում է պառակտումն ուկրաինական հասարակության մեջ: Հույս ունենք, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կօգտագործեն իրենց ազդեցությունը խրախուսելու ուկրաինական իշխանություններին հանուն խաղաղության»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: