Թբիլիսիի «Թբիլիսի-Մարիոտ» հյուրանոցում ապրիլի 22-ին կանցկացվի վրաց-բելառուսական գործարար համաժողով: Միջոցառումը նվիրված Է երկու երկրների տնտեսական հարաբերություններին եւ հեռանկարներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի առ եւտրա-արդյունաբերական պալատում (ՎԱԱՊ):

 

Տեղեկատվության համաձայն՝ բելառուս գործարարների պատվիրակությունը Վրաստան կժամանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի շրջանակներում, որը տեղի կունենա ապրիլի 21-23-ը:

 

Միջոցառման շրջանակներում վրացական եւ բելառուսական ընկերությունների միջեւ կանցկացվեն երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ Բելառուսի սննդամթերքի ցուցահանդես:

 

Բելառուսական բիզնես-պատվիրակության կազմում ընդգրկված են 37 ընկերությունների 44 աշխատակիցներ, որոնք ներկայացնում են Էներգետիկան, տրանսպորտը եւ լոգիստիկան, լայն սպառման Էլեկտրասարքավորումները, սննդամթերքը, ճանապարհա-շինարարական հատուկ տեխնիկան, Էթիլային սպիրտն ու ոգելից խմիչքները, քիմիական եւ նավթաքիմիական արտադրանքը, դեղորայքը, կենցաղային քիմիան, մսամթերքը, գյուղատնտեսական հատուկ տեխնիկան եւ այլ ոլորտներ:

 

ՎԱԱՊ-ում հայնել են, որ բելառուսական ընկերությունները շահագրգռված են գործընկերային հարաբերությունների հաստատմամբ եւ վրացի գործընկերների հետ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ: