Ազգային ժողովը շարունակում է ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Նախորդ նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր խմբակցությունների ելույթների փուլում:
«Ամենաշատ գազաֆիկացված երկիրն ենք, բայց ամենաշատ աթար վառող երկիրն ենք»,- ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը և վստահեցրեց, որ գործող գազի սակագինը հնարավոր է իջեցնել առնվազն 30 դոլարով, մի քիչ գոտիները սեղմելու դեպքում՝ մինչև 25-30 տոկոսով:
Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ այս կառավարությունը չի կարող ջրի երես հանել Տիգրան Սարգսյանի կառավարության «մութ գործերը». «Հովիկ Աբրահամյանի առաջ տաբու են դրել՝ Տիգրան Սարգսյանին չպետք է կպնես, հներին չպետք է կպնես»,- ասաց Մանուկյանը:
Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.