Սիրիահայերի ինտեգրումը տնտեսական գործունեության և երեխաների կրթության ոլորտներում խթանելու նպատակով նոր ծրագիր է մեկնարկել: Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջամյանը ապրիլի 9-ին հայտարարեցին «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի մեկնարկի մասին:

 

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ընդգծեց, որ աշխարհի տարբեր ծայրերում պատերազմներ են և ճնգնաժամներ: «21-րդ դարում մարդիկ դեռ տառապում են բռնությունից, սովից, հիվանդություններից: Պատերազմներից տառապող մարդկանց շարքում հայտնվեցին նաև Սիրիայի դեպքերի հետևանքով տեղահանված մեր հայրենակիցները: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սկսեց աջակցել մեր հայրենակիցներին առաջին իսկ օրվանից»,- «Արմենպրես»-ի փոխանց մամբ՝ նշեց Աննա Եղիազարյանը:

 

 

Նրա խոսքով՝ իրականացվող նոր ծրագիրը կնպաստի մեր հայրենակիցների ինքնաբավ և կայուն կյանքի ապահովմանը: «Ամբողջ ծրագիրն իրականացվում է պետական և ոչ պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ»,-հավելեց նա:

 

 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ արդեն երրրոդ տարին է, որ մեր երկիրն առնչվում է սիրիահայերի խնդիրներին:

 

 

«Այս աշխատանքները մշտապես կառավարության և մեր գերատեսչության ուշադրության ներքո են: Ամեն ինչ չէ, որ հասցնում ենք անել: Այստեղ պետական կառույցներին օգնության են հասնում բարեգործական, հասարակական կազմակերպությույնները: Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջին օրվանից սրտացավորեն կանգնեց սիրիահայերի կողքին»,- ընդգծեց Ֆիրդուս Զաքարյանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնելով Հայկական Կարմիր խաչի ընկերությանը:

 

 

«Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը կիրագործվի Երևանում և Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում 2015 թվականի մարտից մինչև 2017թ. փետրվարը: Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական Միությունը և ավստրիական Կարմիր խաչի կազմակերպությունը: Ծրագրի տնտեսական բաղադրիչը հնարավորություն կտա ներգրավել ներկայումս Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին, իսկ կրթական ուղղվածության գործողություններում կընդգրկվի ավելի քան հազար դպրոցական:

 

 

Ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական գործողություննները՝ աշխատանքի շուկայի ուսումնասիրություն, սիրիահայերի մասնագիտական փորձի վերաբերյալ թվային տվյալների բազայի մշակում, շարունակական աշխատանքային խորհրդատվություն, մասնագիտական ուսուցում շահառուների համար, ինչպես նաև մեկնարկային ֆինանսական աջակցություն ՝ տնտեսական գործունեության ծավալելու համար, իսկ երեխաների համար կրթական գործողությունները հիմնականում ուղղված են լինելու նրանց ինտեգրմանը՝ օտար լեզուների ուսուցման դասընթացների, դպրոցակ ան գույքի ու պարագաների տրամադրման և հավասարը հավասարին մոտեցման միջոցով: