«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած 11 պատգամավորից ոչ ոք ցանկություն ու մտադրություն չի հայտնել անդամակցելու ՕԵԿ-ին: Այս մասին Ազգային ժողովում՝ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 11 պատգամավորներից որևէ մեկը, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, բայց բնականաբար մեր խմբակցության պատգամավորներն են ու մենք ակտիվորեն աշխատում ենք խմբակցության ներսում, ՕԵԿ-ին անդամակցելու ցանկություն ու մտադրություն անգամ չի հայտնել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Հիշեցնենք, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր հայտարարել էր. «Ես չեմ թաքցնի և կասեմ' մեր գրասենյակներում այս ընթացքում ընդունելության գործընթաց գնացել է»: