Aravot.am-ը գրում է․

Վարկանիշային ընտրակարգով Սյունիքի եւ Վայոց Ձորի թիվ 12 ընտրատեղամասում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ ընտրությունները հերթական անգամ ընթանալու են «ով ում լավ բոքսեց» սկզբունքով

– Նախընտրական քարոզարշավի չորրորդ օրն է արդեն, Դուք էլ մոտ մեկ ամիս է Սյունիքում եք, տարբեր հանդիպումներ արդեն հասցրել եք ունենալ: Ձեր հանդիպումներից ի՞նչ հետեւություններ եք արել, ի՞նչ խնդիրներ կան` հրատապ լուծումներ պահանջող: 

 – Այո, ես տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել եմ Սյունիք, բայց նոր չէ, որ պետք է ծանոթանամ Սյունիքի եւ Վայոց Ձորի խնդիրներին: Դրանք գրեթե նույնական են, ինչ-որ հանրապետության բոլոր մարզերում`գործազրկություն, աղքատություն, աշխատատեղերի բացակայություն: Աշխատատեղերի բացակայության հարցը շատ ավելի սուր է Սյունիքի մարզում, հատկապես Սիսիանի տարածաշրջանում այն կատաստրոֆիկ է: Ես երեկ ավարտել եմ հանդիպումները Սիսիանի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերում. 36 գյուղ ունի Սիսիանը: Մի քանի գյուղ է մնացել, որոնք ես կայցելեմ այսօր: Գիտեք, տպավորությունը սարսափելի է. մարդիկ չունեն աշխատանք, ձեռքները կանխիկ գումար չկա, առեւտրաշրջանառությունը ոչ թե փողով է, այլ բացառապես «բարտերով» է տեղի ունենում` կարտոֆիլը փոխում են լոբով, լոբին փոխում են կաղամբով ու այսպես գոյատեւում: 


Տպավորություն է, որ այս տարածաշրջանը տարիներ շարունակ ուղղակի իշխանության կողմից անտեսված ու լքված է եղել: Սյունիքը ունեցել է պատգամավոր, բայց ինչպես Արշակ Սադոյանն էր ժամանակին ասել` «Սյունիքի բոլոր պատգամավորներն, ըստ էության, եղել են տապանաքարեր»: Եթե ԿԸՀ-ից իրենց տեղեկացրած չլինեին, որ Սյունիքից պատգամավոր է, այդ մարդիկ չէին էլ իմանա: Գյուղերում հարցնում եմ`ձեր պատգամավորները երբևէ, որևէ անգամ ձեզ հուզող հարց ձեզ հետ քննարկե՞լ են, ասում են` ոչ.  պատգամավորները գյուղեր չեն մտել երբևէ ընտրվելուց հետո: Իսկ քարոզարշավի ժամանակ, ինչպես շատերը պատմեցին, որոշ պատգամավորներ եկել են ու ակումբային հանդիպումների ժամանակ հարակից սենյակում քնել են: Արտագաղթը կատաստրոֆիկ չափերի է հասնում, և ինչքան էլ այսօր մենք խոսենք, ինչից էլ խոսենք` մինչև մենք չկարողանանք լուծել այս մարզում, նաև Վայոց ձորում աշխատատեղերի խնդիրը, ամեն ինչ լինելու է ուղղակի խոսակցություն: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։