ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի' «գազային» համաձայնագրերի վավերացման հարցով քվեարկությունից առաջ ԱԺ կոալիցիոն ուժերը ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը հավաքելը մտահոգ պատգամավորի ճարահատյալ քայլ էր: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Տեսնելով, որ քվեարկությունը կանխելու այլ տարբերակ չկա, Զարուհի Փոստանջյանը գնաց այդ քայլին: Կրկնում եմ՝ սա մտահոգ քաղաքացու ճարահատյալ քայլ էր, որպեսզի գոնե այդկերպ սթափեցներ խորհրդարանական մեծամասնությանը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ դա տարաբնույթ գնահատականների տեղիք տվեց, ընդհուպ մինչև «մելկի խուլիգանություն»: