«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն խոսակցություններին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում կոալիցիա կկազմի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ, ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 

«Բարգավաճ Հայաստանի» քաղաքական օրակարգում կոալիցիա մաս կազմելու խնդիր չկա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: