ԱԺ ՀԱԿ խմբակցությունը գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ: 

 

Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին

 

Հիմք ընդունելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի՝ 2015թ.-ի ապրիլի 07–09-ի նիստերի ընթացքում ներկայացված զեկուցում-եզրակացությունը, ինչպես նաեւ եզրակացության քննարկման ընթացքում հրապարակված հատուկ կարծիքները, նյութերը եւ տեղեկանքները,

 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 62-րդ և 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին և 22-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է՝

 

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով:

 

Առաջարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ, հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, երկշաբաթյա ժամկետում մշակել և Ազգային ժողով ներկայացնել դրանց վերացմանն, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016թ.-ի գործունեության ծրագրում:

 

Ազգային ժողովի պատգամավորներ՝


Լեւոն Զուրաբյան


Արամ Մանուկյան


Ստեփան Դեմիրճյան


Լյուդմիլա Սարգսյան


Գագիկ Ջհանգիրյան