Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատմական պատարագը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ների համար հետաքրքրող հարցը հետևյալն է' Հռոմի Ֆրանցիսկոս պապ, արդյոք, կարտաբերի՞ «ցեղասպանություն» եզրույթը:

 

Թուրքական հայտնի «Վաթան» պարբերականը, մանրամասնորեն ներկայացնելով կայանալիք պատարագի մանրամասները, հիշեցնում է, որ ավելի վաղ Հռոմի պապը օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:

 

Նման հրապարակումներ են արել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, asilhaber.net, haberalarmi.com և detaykibris.com ինտերնետային կայքերը:

 

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլի 12-ի պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձա մբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

 

Թուրքական կողմն ամեն կերպ է փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ…Պատարագը ոչ միայն կմատուցվի, այլև ուղիղ կհեռարձակվի: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրել է իր քարոզը, և նախատեսվում է, որ պատարագից հետո նա կմոտենա ՀՀ նախագահ Սերժ Ս արգսյանին (սովորաբար, պատարագը վերջացնելուց հետո Պապը դուրս է գալիս տաճարից): Պատարագի ավարտին կլինի նաև Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: