Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Սարաֆյանի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար: Վարչապետը հույս է հայտնել, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Սփյուռքահայ բարերարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին բարձր գնահատանքի համար և ընդգծել, որ այսուհետ ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենիքին՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:
Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: