Իտալիայի Հանրապետություն այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել է ձեռնարկությունների ղեկավարության հետ: Այցելությունների ընթացքում ՀՀ պաշտպանությա ն նախարարին են ներկայացվել տվյալ ձեռնարկությունների արտադրական և տեխնոլոգիական հնարավորությունները:
Հաշվի առնելով ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխադարձ շահագրգռվածությունը՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Կողմերը պայմանավորվել են նաև մասնագիտական խմբերի փոխանակման վերաբերյալ, որոնք կուսումնասիրեն ու կմշակեն ծրագրային առաջարկներ սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման և արտադրության վերաբերյալ: