Մուսալեռի հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ' հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը խորհրդանշող հուշարձանի տարածքում սկսվել են շինարարակական ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:

 

Հուշարձանի և հերոսամարտի պատմությունը ներկայացնող թանգարանի շինարարության հետ կապված հարցերին ու մանրամասներին, արդիականացման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով օգոստոսի 11-ին Մուսալեռի հուշահամալիր է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ:

 

Քննարկելով տարածքի բարեկարգման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները, աշխատանքների կատարման հաջորդականությունն ու ժամանակացույցը' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նախանշված ժամկետներում հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով: