ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել է Իրաքում հնագույն Նեմրութ քաղաքի ոչնչացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բոկովան կատարվածն անվանել է բարբարոսություն:

 

 

«Այս կերպ ահաբեկիչները ոչնչացնում են հնագույն քաղաքները' նպատակ ունենալով ոչնչացնել Իրաքի ժողովրդի պատմության բոլոր հետքերը»,- ասել է Բոկովան՝ իր աջակցությունը փոխանցելով Իրաքի ժողովրդին եւ կառավարությանը:

 

 

«Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը ռազմական հանցագործություն է: Մենք կանեն ամեն հնարավորը, որպեսզի պայքարենք այդ չարիքի դեմ: Մենք կփաստաթղթավորենք կատարված իրադարձությունները' նպատակ ունենալով գտնել մեղավորներին եւ նրանց ենթարկել պատասխանատվության»-, ասել է Բոկովան: