Չիլիիի խորհրդարանը րոպեներ առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: «Հիշում ենք ու պահանջում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' գրել է Վիգեն Սարգսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այսօր ընդունվածը վերահաստատող փստաթուղթ է, քանի որ Չիլիիի Սենատն արդեն 2007թ. ընդունել է ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:
2007 թվականի հունիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ և կոչ արել իր կառավարությանն աջակցել ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի 1985 թվականի ընդունած զեկույցը, որով նախատեսվում է մարդկության դեմ այս հանցագործութունը պատշաճորեն նկարագրել որպես ցեղասպանության հստակ օրինակ: