Սլովակիայի Հանրապետության խորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որով վերահաստատում է, որ այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այս մասին հայտնում է Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ընդունվեց բանաձև՝ ԼՂ հակամարտության հետ կապված, որտեղ վերահաստատվում են ՄԽ համանախագահների դիրքորոշումները առ այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, վերահաստատում են երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,- նշել է պատգամավորը:
Դանիելյանը հավելել է, որ, թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի և Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում: