Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի օդանավակայանում Asiana Airways ավիաընկերության А320 ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 27 մարդ: Այս մասին հայտնել է interfax.ru-ն:

 

Օդանավը, որն իրականացրել է չվերթ հարավկորեական Ինչհոն քաղաքից, Հիրոսիմայում վայրէջքի ժամանակ դիպել է 18 մ բարձրությամբ ալեհավաքին, որը տեղադրված է եղել թռիչքուղուց ոչ հեռու: Երբ ինքնաթիռը դիպել է վայրէջքուղուն, շրջվել է 90 աստիճանով և դուրս եկել դրա սահմաններից:

 

Միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել 25 ուղևոր և անձնակազմի 2 անդամ: Օդանավում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:

 

Այժմ դեպքի վայրում աշխատում են Ճապոնիայի տրանսպորտային անվտանգության հանձնաժողովի մասնագետները: Նրանք պետք է ուսումնասիրեն եղանակային պայմանները և գնահատեն օդաչուի գործողությունները: Հետաքննության պատճառով Հիրոսիմայի օդանավակայանում չեղարկվել է 60 չվերթ: